Դանիայի հավաքականը «Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր Հյոյբերգի՝ խաղավերջում խփած գոլի շնորհիվ Եվրո-2024-ի որակավորման փուլի H խմբի 6-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին Հելսինկիում:
Դանիացիները միավորների քանակը հասցրին 13-ի, որով գլխավորում են խումբը: Մեկ միավոր պակաս վաստակած ֆինները երկրորդն են:
Նույն խմբում Ղազախստանի հավաքականն Աստանայում հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին: Խաղի միակ գոլը խփեց «Ակտոբեի» հարձակվող Մաքսիմ Սամորոդովը:
H խմբի մյուս խաղում այս պահին մրցում են Սան Մարինոյի ու Սլովենիայի հավաքականները:
Եվրո-2024, որակավորման H խումբ, 6-րդ տուր
Ֆինլանդիա - Դանիա՝ 0-1 (տեսանյութ)
Պյեր Հյոյբերգ, 86
Ղազախստան - Հյուսիսային Իռլանդիա՝ 1-0 (տեսանյութ)
Մաքսիմ Սոմորոդով, 27
G խումբ, 6-րդ տուր
Չեռնոգորիա - Բուլղարիա՝ 2-1 (տեսանյութ)
Ստեֆան Սավիչ, 45+1, Ստեֆան Յովետիչ, 90+7 - Պրեսլավ Բորուկով, 79
Հեռացում՝ Իգոր Վույաչիչ (Չեռնոգորիա), 59
E խումբ, 6-րդ տուր
Ֆարերյան կղզիներ - Մոլդովա՝ 0-1 (տեսանյութ)
Վադիմ Ռացե, 53