Logo

Եվրո-2024. Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հաղթական մեկնարկը

00:56 / 18.06.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց պայքարը Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում:

Առաջին տուրում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 1-0 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին: 38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ, Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեի փոխանցումից հետո գլխի հարվածով սեփական դարպասը գրավեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ավստրիացի պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերը:

Եվրոպայի առաջնություններում ֆրանսիացիների դեմ խաղերում սա մրցակիցների չորրորդ ինքնագոլն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Հատկանշական է, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում ֆրանսիացիները նույն՝ 1-0 հաշվով հաղթել էին Գերմանիայի հավաքականին և կրկին մրցակցի ինքնագոլի շնորհիվ: Այդ խաղում 20-րդ րոպեին սեփական դարպասն էր գրավել Մատս Հումելսը:

Ավստրիայի հավաքականի դեմ հանդիպման 90-րդ րոպեին Մբապեն քթի վնասվածքի պատճառով փոխարինվել է, խաղադաշտ է դուրս եկել Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն: Մբապեն դեռ գոլ չի խփել Եվրոպայի առաջնություններում։

Հիշեցնենք, որ D խմբի առաջին խաղում Նիդերլանդների հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Լեհաստանին:

Ֆրանսիացիները Եվրո-2024-ի երկրորդ տուրում կմրցեն Նիդերլանդների դեմ, Ավստրիան՝ Լեհաստանի: երկու խաղերն էլ կկայանան հունիսի 21-ին:

Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

Ավստրիա - Ֆրանսիա՝ 0-1 (տեսանյութ)

Մաքսիմիլիան Վյոբեր, 38 (ինքնագոլ)

Եվրո-2024. Բոլորը Մբապեի ու Ֆրանսիայի դեմ են մի խմբում, որտեղ թույլ թիմեր չկան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա