2024թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 23-ին կայացան առաջին խաղային օրվա հանդիպումները։
Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը Նեապոլում ընդունեց անգլիացիներին ու պարտվեց 1-2 հաշվով։ C խմբի խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց բացեց Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, իսկ անգլիացիների առավելությունն առաջին խաղակեսի վերջնամասում կրկնապատկեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու դարձավ ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն: 29-ամյա Քեյնը 54-րդ գոլը խփեց Անգլիայի հավաքականում ու գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը։
Երկրորդ խաղակեսում Իտալիայի հավաքականն արգենտինական «Տիգրեի» հարձակվող Մատեո Ռետեգիի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց: 80-րդ րոպեից իտալացիները խաղում էին թվային առավելությամբ, քանի որ տանտերերի կազմում կարմիր քարտ էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն:
Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց Մալթային:
J խմբում Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում 4-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի նկատմամբ: Սա իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսի առաջին խաղն էր Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Դուբլի հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկակկան անգամ աչքի ընկան Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
38-ամյա Ռոնալդուն դարձավ ազգային հավաքականներում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ մասնակցելով 197-րդ խաղին։
J խմբի մյուս խաղերում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը սեփական խաղադաշտում 3-0 հաշվով առավելության հասավ Իսլանդիայի թիմի նկատմամբ, իսկ Սլովակիան ու Լյուքսեմբուրգը բաժանվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։
H խմբում հաղթանակով մեկնարկեց Դանիայի Հավաքականը, որը տնային խաղում ուժեղ գտնվեց Ֆինլանդիայից՝ 3-1։
Եվրո-2024-ի ընտրական փուլ, առաջին տուր
C խումբ
Իտալիա - Անգլիա՝ 1-2
Մատեո Ռետեգի, 56 - Դեկլան Ռայս, 13, Հարի Քեյն, 44 (11մ.)
Հեռացում՝ Լյուկ Շոու, 80 (Անգլիա)
Հյուսիսային Մակեդոնիա - Մալթա՝ 2-0
Էլիֆ Էլմաս, 66, Դարկո Չուրլինով, 72
J խումբ
Պորտուգալիա - Լիխտենշտեյն՝ 4-0 (տեսանյութ)
Ժոաու Կանսելու, 8, Բերնարդու Սիլվա, 47, Կրիշտիանու Ռոնալդու, 51 (11մ.), 63
Բոսնիա և Հերցեգովինա - Իսլանդիա՝ 3-0
Ռադե Կրունիչ, 14, 40, Ամար Դեդիչ, 63
Սլովակիա - Լյուքսեմբուրգ՝ 0-0
H խումբ
Դանիա - Ֆինլանդիա՝ 3-1
Ռասմուս Հոյլունդ, 21, 82, 90+3 - Օլիվեր Անտման, 53
Սան Մարինո - Հյուսիսային Իռլանդիա՝ 0-2
Դայոն Չարլզ, 24, 55
Ղազախստան - Սլովենիա՝ 1-2
Մաքսիմ Սամորոդով, 24 - Դավիդ Բրեկալո, 47, Զան Վիպոտնիկ, 78