Logo

Անգլիայի հավաքականի հայտացուցակն Իտալիայի և Ուկրաինայի դեմ խաղերի համար

22:06 / 16.03.2023Եվրո-2024
Անգլիայի հավաքական-2023

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ներկայացրել է ազգային թիմի հայտացուցակն Իտալիայի և Ուկրաինայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերի համար:

Դարպասապահներ. Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուպ («Նյուքասլ»), Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»):

Պաշտպաններ.  Բեն Չիլուել («Չելսի»), Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ»), Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպյե («Նյուքասլ»), Կայլ Ուոկեր («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Քոնոր Գալահեր («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կելվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»):

Հարձակվողներ. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Այվեն Տոունի («Բրենթֆորդ»):

Անգլիացիները մարտի 23-ին կհյուրընկալվեն Իտալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կընդունեն Ուկրաինայի թիմին:

Հիշեցնենք, որ այս հավաքականների հետ ընտրական C խմբում են ընդգրկված նաև Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի թիմերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ