Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբում 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Ուկրաինայի թիմի նկատմամբ:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում գոլով աչքի ընկան «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ու «Արսենալի» վինգեր Բուկայո Սական:
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում անգլիացիները 2-1 հաշվով առավելության էին հասել Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի նկատմամբ:
J խմբում Իսլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտայնի թիմի դարպասը, իսկ H խմբում Սլովենիայի հավաքականը տանը 2-0 ուժեղ գտնվեց Սան Մարինոյի թիմից:
Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր
C խումբ
Անգլիա - Ուկրաինա՝ 2-0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 37, Բուկայո Սակա, 40
H խումբ
Ղազախստան - Դանիա՝ 3-2 (տեսանյութ)
Բախտիեր Զայնուտդինով, 73 (11մ.), Բախտիեր Զայնուտդինով, 73, Աբատ Այմբետով, 89 - Ռասմուս Հոյլունդ, 21, 36
Հեռացում՝ Աբատ Այմբետով, 90+6 (Ղազախստան)
Սլովենիա - Սան Մարինո՝ 2-0 (տեսանյութ)
Բենյամին Շեշկո, 57, Ռոբերտո դի Մարիո, 60 (ինքնագոլ)
J խումբ
Լիխտենշտայն - Իսլանդիա՝ 0-7 (տեսանյութ)
Դավիդ Օլաֆսոն, 3, Հակոն Հարալդսոն, 38, Արոն Գունարսոն, 48, 68, 73 (11մ.), Անդրի Գուդյոնսեն, 85, Միկայել Էլերտսոն, 87