Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան 7-րդ տուրի խաղերը B, F ու J խմբերում։ Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Բելգիայի հավաքականները ժամկետից շուտ նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր։
Օրվա կենտրոնական խաղում Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Նիդերլանդների նկատմամբ: Ամստերդամում դուբլի հեղինակ դարձավ Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը վաստակեց 18 միավոր և նվաճել Եվրո-2024-ի ուղեգիր:
B խմբի մյուս խաղում Հունաստանի հավաքականը Դուբլինում 2-0 հաշվով հաղթեց Իռլանդիային և 12 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նիդերլանդների հավաքականն ունի 9 միավոր և երրորդն է։
F խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի օգնությամբ 3-2 հաշվով տնային հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ և նույնպես ապահովեց եզրափակիչ փուլի ուղեգիր։ Պորտուգալացիները տարան 7-րդ անընդմեջ հաղթանակը և բաց թողեցին առաջին գոլն ընտրական փուլում։ Սլովակիան 13 միավորով երկրորդն է խմբում։
Բելգիայի հավաքականն էլ J խմբում հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց Ավստրիային՝ նույնպես նվաճելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը:
Եվրո-2024, ընտրական փուլ, 7-րդ տուր
B խումբ
Նիդերլանդներ – Ֆրանսիա ՝ 1-2 (տեսանյութ)
Կվիլինդսի Հարտման, 84 – Կիլիան Մբապե, 7, 53
Իռլանդիա – Հունաստան` 0-2 (տեսանյութ)
Գիորգիոս Գիակումակիս,20, Գիորգիոս Մասուրաս, 45
F խումբ
Պորտուգալիա – Սլովակիա` 3-2 (տեսանյութ)
Գոնսալու Ռամուշ, 18, Կրիշտիանու Ռոնալդու, 29, 72 – Դավիդ Հանկո, 69, Սեբաստիան Լոբոտկա, 80
Իսլանդիա – Լյուքսեմբուրգ՝ 1-1
Օրի Օսկարսոն, 23 – Ժերսոն Ռոդրիգես, 46
Լիխտենշտեյն – Բոսնիա և Հերցեգովինա՝ 0-2 (տեսանյութ)
Ամար Ռահմանովիչ, 13 – Միրոսլավ Ստեվանովիչ, 41
J խումբ
Ավստրիա – Բելգիա՝ 2-3 (տեսանյութ)
Կոնրադ Լայմեր, 73, Մարսել Զաբիցեր, 84, Դոդի Լուկեբակիո, 12, 55, Ռոմելու Լուկակու, 58