Հայաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հանդիպում, տեղեկացնում է ՀՖՖ-ն:
«Համրուն Սպարտանս» - «Լոզան» խաղի մրցավարը կլինի Հենրիկ Նալբանդյանը, եզրերում նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Տեսաօգնականը Զավեն Հովհաննիսյանն է, նրա օգնականը՝ Յուրա Մահտեսյանը:
4-րդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։
Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին։
Կոնֆերենցիաների լիգայի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

