Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կայանալիք Անգլիա - Ֆրանսիա հանդիպման մասին:
«Կարծում եմ, որ կլինի հետաքրքիր խաղ, որում Անգլիան պետք է անհանգստանա Կիլիան Մբապեի հարցով, իսկ Ֆրանսիան պետք է հետևի Սակային ու Ֆոդենին:
Կարող եք ասել, որ Քայլ Ուոքերը պատրաստվում է կանգնեցնել Մբապեին, բայց ես գիտեմ, որ ֆրանսիացին դիրքավորվելու է կենտրոնում: Այնտեղ նա խաղալու է Ջոն Սթոունզի ու Հարի Մագուայրի դեմ: Նրանց համար դժվար կլինի Մբապեին կանգնեցնելը:
Զգում եմ՝ Ֆրանսիան կջախջախի Անգլիային: Անգլիացիները շանս ունեն, բայց ես կզարմանամ, եթե նրանք կարողանան հաղթանակի հասնել»,- Էվրայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Մարոկկո - Պորտուգալիա զույգի ուժեղագույնի հետ: