Logo

Էվրա․ «Մբապեն շատ հեռու է Բենզեմայի մակարդակից»

16:20 / 07.10.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն դեռ չի հասել «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի մակարդակին։

««Ռեալը» ՊՍժ-ն չէ։ Այստեղ չի կարելի ռիսկի դիմել։ Մբապեի շուրջ այդ լեգենդը ստեղծել են լրագրողները։ Նա չի հասել Բենզեմայի մակարդակին։ Այս պահին նա նույնիսկ Բենզեմայի կրնկի մակարդակի չէ»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենի հետ հարցազրույցում նշել է Պատրիս Էվրան։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի՝ առաջիկա խաղերի հայտացուցակում, սակայն մասնակցել է «Ռեալի» նախորդ երկու հանդիպմանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ