Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում: Այդ մասին 23-ամյա մարզուհին հայտնել է տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում:
Մեդվեդևան հայտնել է, որ իրեն տեղափոխող տաքսին բախվել է մեկ այլ տաքսիի: Տեսանյութում երևում է, որ մարզուհին վնասվածքներ չի ստացել:
Հիշեցնենք, որ Եվգենիա Մեդվեդևան աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն: