Երևանի «Փյունիկ» է վերադարձել 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոչուկը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մոլդովացի ֆուտբոլիստը երևանյան ակումբից հեռացել էր նախորդ տարվա ամռանը: Կոչուկը 2022 թվականի հունվարին էր միացել «Փյունիկին», որի Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստն իր ներդրումն է ունեցել 2022-ի եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ խփել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1):
«Փյունիկի» կազմում Կոչուկը 38 խաղում դարձել է մեկ գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա կարիերայի ամենանշանակալի նվաճումներից է նաև 2016 թվականին «Ժիլինայի» հետ Սլովակիայի չեմպիոնությունը։ Մոլդովացին նախկինում խաղացել է բացառապես եվրոպական ակումբներում։ «Փյունիկի» 29 համարը Մոլդովայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում։