«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն այսօր երկրորդ բանակցությունը կանցկացնի «Էվերթոնի» հետ՝ հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Լեմպարդին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։
«Էվերթոնը» բանակցում էր նաև «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի հետ, սակայն նրա հնարավոր նշանակումը վրդովեցրել է ակումբի երկրպագուներին։
Հավելենք՝ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղից հետո «Էվերթոնը» վաստակել է 19 միավոր և մրցաշարային աղյուսակում 16-րդն է։