Logo

«Էվերթոնը» վերջին խաղն անցկացրեց «Գուդիսոն Պարկ» ստադիոնում

17:06 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Էվերթոնը» վերջին խաղն անցկացրեց տնային «Գուդիսոն Պարկ» ստադիոնում: Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը տանը 2-0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:

«Էվերթոնը» հաջորդ մրցաշրջանից կտեղափոխվի նոր ստադիոն: «Գուդիսոն Պարկում» իր տնային խաղերը կանցկացնի «Էվերթոնի» կանանց թիմը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Էվերթոնը» 45 միավորով 13-րդն է և այս դիրքում էլ կմնա: «Սաութհեմփթոնը» 12 միավորով վերջին` 20-րդ տեղում է և կնահանջի Չեմպիոնշիփ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Էվերթոն» - «Սաութհեմփթոն»` 2-0 (տեսանյութ)

Իլիման Նդիայե, 6, 45+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ