Անգլիական «Էվերթոնը» Շոն Դայչին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
53-այա մասնագետը պաշտոնը զբաղացնում էր 2023 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 83 խաղում տարել է 26 հաղթանակ, գրանցել 24 ոչ-ոքի, կրել 33 պարտություն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդյան ակումբը կարող է գլխավորել պորտուգալացի անվանի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, սակայն թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի տարբերակը «Էվերթոնի» ղեկավարները չեն դիտարկում, գրում է The Athletic-ի թղթակից Դևիդ Օրնշտեյնը։
«Էվերթոնը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19 խաղում 17 միավոր է վաստակել և 16-րդ տեղում է։