Անգլիայի Պրեմիեր լիգան կասկածում է «Էվերթոնին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ, հայտնում է Sky Sports-ը:
Խոսքը 2021/22 մրցաշրջանում շահութաբերությանն ու կայուն զարգացմանը վերաբերող կանոնները հավանական խախտելու մասին է: Եթե դա ապացուցվի, ապա ակումբին սպառնում է տուգանք կամ միավորների կորուստ: «Էվերթոնը» հայտարարել է, որ չի խախտել ոչ մի կանոն և պատրաստ է իր անմեղությունն ապացուցել անկախ հանձնաժողովի առաջ:
Անգլիայի առաջնության 28 տուրերից հետո մերսիսայդյան ակումբը 26 միավորով 15-րդն է և 2 միավոր է առաջ վտանգավոր գոտուց: