«Էվերթոնը» ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Էվերթոնն» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար լոնդոնյան գրանդին վճարել է 28,65 միլիոն եվրո։
Դյուսբերի-Հոլը «Չելսիում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 35 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 ասիստ։


