Անգլիական Պրեմիեր լիգայի կարգապահական կոմիտեն ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար հնարավոր է կրկին միավորների տեսքով պատժի «Էվերթոնին», հայտնում է football insider-ը:
Լիվերպուլը ներկայացնող ակումբը ներկայացրել է 2022-2023 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, որտեղ 172.2 միլիոն ֆունտ սթերլինգի շրջանառություն է նշել, ընդ որում, ակումբի վնասը կազմել է 89.1 միլիոն ֆունտ, որը գումարվել է 2021-2022 մրցաշրջանի 45 և 2020-2021 մրցաշրջանի 121 միլիոնին:
Ընդհանուր առմամբ, «Էվերթոնի» ֆինանսական վնասը կազմել է 330.6 միլիոն ֆունտ սթերլինգ: Այս ամենը կապված է «Բրեմլի-Մուր Դոկ» ստադիոնի շինարարության հետ:
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերին Պրեմիեր լիգան ֆինանսական օրենքներ խախտելու համար «Էվերթոնից» հանել էր 10 միավոր, սակայն բողոքարկումից հետո վերադարձրել էր դրանցից 4-ը։


