Logo

«Էվերթոնից» հանվել է 10 միավոր ֆինանսական կանոնները խախտելու համար

19:47 / 17.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Էվերթոնը» պատժվել է ֆինանսական կանոնները խախտելու համար, հաղորդում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։ 

Անկախ մարմինը գործի քննությունից հետո եկել է եզրահանգման, որ ակումբը ֆինանսական կանոնների խախտումներ է թույլ տվել, ինչից հետո կայացրել է «Էվերթոնից» 10 միավոր հանելու որոշումը։ Այն ուժի մեջ է մտել անմիջապես։ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 12 տուրերից հետո Շոն Դայչի թիմը վաստակել էր 14 միավոր։ Այս պահին արդեն հանված միավորներով նրանք նախավերջին տեղում են և ունեն նույնքան միավոր, որքան հետնապահ «Բարնլին» (4): 

«Էվերթոնը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անհամաձայնություն է հայտնել որոշման առնչությամբ։ Ակումբը բողոքարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի և անկախ մարմնի կողմից կայացված համատեղ որոշումը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա