Անգլիական «Էվերթոնի» ճամայկացի կիսապաշտպան Դեմարայ Գրեյը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակ» ակումբում։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 միլիոն եվրո։ Գրեյը 2021 թվականից էր խաղում «Էվերթոնում», որի կազմում անցկացել է 75 հանդիպում, դարձել 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ այս ամռանն «Ալ Իթիֆակը» գլխավորել էր «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը։