«Լիվերպուլի» նախագահ Թոմ Վերները խոսել է մերսիսայդյան թիմի գրանցած արդյունքների մասին, տեղեկացնում է The Athletic-ը։
«Ես նախորդ մրցաշրջանում տեսա, թե ինչպես կատարվեց «Լիվերպուլի» երկրպագուների երազանքը։ Բոլորը մատնացույց էին անում Առնե Սլոթին, քանի որ նա մեծ ծավալի աշխատանք էր կատարել։ Ես տեսա, թե ինչպես էին ցնծում երկրպագուները Պրեմիեր լիգան հաղթելուց հետո։ Այդպիսի պատկեր ոչ մի ակումբ չի կարող ստեղծել։ «Լիվերպուլի» երկրպագուների ու ակումբի հարաբերությունները յուրահատուկ են։ Մենք միշտ բարձր նպատակներ ենք հետապնդում։ Այս մրցաշրջանում ամեն ինչ բարդ է դասավորվում, բայց պետք է հիշել, որ Էվերեստը երկրորդ անգամ նվաճելն ավելի բարդ է, քան առաջին»,- ասել է Վերները։
Պրեմիեր լիգայի 11-րդ տուրից հետո մերսիսայդյան թիմը վաստակել է 18 միավոր և 8-րդ տեղում է։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


