«Չելսին» հույս ունի պայմանագիր կնքել «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ առաջիկա 72 ժամվա ընթացքում, տեղեկացնում է The Evening Standard-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը ակտիվացրել է 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնի կետը։ Նրա տրանսֆերը արժե 54 մլն. ֆունտ։
Նշվում է, որ կողմերը արդեն համաձայնության են եկել բոլոր կետերի շուրջ ու առաջիկա օրերին «ազնվականները» պաշտոնապես կհայտարարեն այդ մասին։
Գործարքը ձգձգվում է միայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Ֆուոտբոլիստը 2019/20 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 31 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինալ։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում էր նաև «Լիվերպուլը»։ Ըստ շշուկների՝ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնիսկ զանգահարել էր ֆուտբոլիստին։
Թոփ համալրումներով. Ինչ տեսք կունենա «Չելսիի» հարձակման գիծը 2020/21 մրցաշրջանում

