Logo

Էվանդեր Հոլիֆիլդ. «Ե՛վ Ուսիկը, և՛ Ֆյուրին հրաշալի բռնցքամարտիկներ են»

15:42 / 10.11.2023Բռնցքամարտ
null

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը խոսել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք տիտղոսային մենամարտի մասին։

«Երկու տղաներն էլ լավն են, հիանալի մենամարտ է լինելու: Ե՛վ Ուսիկը, և՛ Ֆյուրին հրաշալի բռնցքամարտիկներ են, բայց ես հաստատ գիտեմ, որ Ալեքսանդրի դեմ Թայսոնը լավագույնս պատրաստ կլինի: Նա նույն մարզավիճակում չի լինի, ինչ Նգանուի դեմ»,- ասել է Հոլիֆիլդը Fight Hub TV-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ WBA, IBF ու WBO վարկածներով չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիի միջև մենամարտը կկայանա 2024 թվականի սկզբին: Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ, իսկ Թայսոն Ֆյուրին 34 մենամարտում 33 հաղթանակ ունի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա