Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
24-ամյա անգլիացին մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Կիպրոսի «Օմոնիայի» (3-2) դեմ խաղում:
Մրցանակին հավակնում էին նաև հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն (2 գոլ և 1 գոլային փոխանցում), «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը (դուբլ) և սերբական «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Գելոր Կանգան (դուբլ):
Superb display by the substitute 👏
— UEFA Europa League (@EuropaLeague) October 7, 2022
🥇 Marcus Rashford wins #UEL Player of the Week @hankookreifen | #UELPOTW pic.twitter.com/83hIK75CVh