Logo

Եվրոպա լիգա. «Մոնակոն» ծանր պարտություն կրեց, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:59 / 14.10.2022ՍՊՈՐՏ
Մոնակո-Տրաբզոնսպոր

Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում 0-4 հաշվով պարտվեց թուրքական «Տրաբզոնսպորին»:

Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Վիկտոր Հուգոն, հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Էնիս Բարդհին, եգիպտոսցի կիսապաշտպան Տրեզեգեն, «Մոնակոյից» ինքնագոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Մալանգ Սարը:

«Մոնակոն» 6 միավորով 3-րդն է H խմբում, իսկ «Տրաբզոնսպորը» նույնքան միավորով 2-րդ տեղում է:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբում սեփական խաղադաշտում ուժերը չափեց «Օմոնիայի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով: 

Ավելացված ժամանակում աչքի ընկավ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մակթոմինայը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 2-րդ տեղում է և 3 միավոր զիջում է խմբի առաջատար իսպանական «Ռեալ Սոսիեդադին», որը 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ մոլդովական «Շերիֆի» նկատմամբ և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Շերիֆն» ունի 3 միավոր, իսկ «Օմոնիան» կրել է 4 պարտություն:

Եվրոպա լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

E խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 1-0 (տեսանյութ)

Սքոթ Մակթոմինայ, 90+3

«Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 3-0 (տեսանյութ)

Ալեքսանդր Սորլոթ, 45+1, Դիեգո Ռիկո, 66, Ռոբերտ Նավարո, 81

Հեռացում՝ Արմել Զոհուրի, 33 («Շերիֆ»)

H խումբ

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 4-0 (տեսանյութ)

Մալանգ Սար, 44 (ինքնագոլ), Վիտոր Հուգո, 48, Էնիս Բարդհի, 57, Տրեզեգե, 69

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2-1       

Քրիստոֆեր Զաքարիասեն, 23, Սամի Մմաե, 61 - Ստեֆան Միտրովիչ, 55

A խումբ

ՊՍՎ (Նիդեռլանդներ) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 5-0 (տեսանյութ)

Էրիկ Գուտիերես, 9, Ջո Վերման, 15, 55, Իբրահիմ Սանգարե, 34, Էլ Գհազի, 85

C խումբ

«Լյուդոգորեց» (Բուլղարիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)` 2-0         

Դենի Գրոպեր, 38, Ռիկ, 64

Հեռացում՝ Յուկա Ռաիտալա, 90+3 (ՀԻԿ)

D խումբ

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 1-0

Ռոբին Կնոչե, 89 (11մ.)

Հեռացում՝ Էմանուել Լոմոտի, 90+1 («Մալմյո»)

F խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Շտուրմ» (Ավստրիա)՝ 2-2 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 45 (11-մ), Պեդրո, 71 - Ուիլյամ Բոուվինգ, 56, 83

Հեռացում՝ Մանուել Լացարի, 45+2 («Լացիո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ