Logo

Եվրոպա լիգա. «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:17 / 02.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը: «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Փյունիկ» (Հայաստան) Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողին:

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերը նախատեսված են օգոստոսի 18-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ