Logo

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մոնակոյի» հաղթանակները (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:07 / 06.10.2022ՍՊՈՐՏ
Մանչեսթեր Յունայթեդ-Օմոնիա-2022

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Կիպրոսում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օմոնիայի» նկատմամբ:

Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, մեկ անգամ աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը: «Օմոնիայից» գոլ խփեցին իրանցի հարձակվող Կարիմ Անսարիֆարդը և կիպրոսցի պաշտպան Նիկոլաս Պանագիտուն:

E խմբի մյուս խաղում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց մոլդովական «Շերիֆին» և 9 միավորով պահպանեց առաջատարի դիրքը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 2-րդն է, «Շերիֆն» ունի 3 միավոր, իսկ խմբի հետնապահ «Օմոնիան» կրեց երրորդ պարտությունը:

H խմբում «Մոնակոն» 3-1 հաշվով տնային հաղթանակ տարավ թուրքական «Տրաբզոնսպորի» նկատմամբ: Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակրի կազմում դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը, աչքի ընկավ նաև ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիսասին: 

«Մոնակոն» ունի 6 միավոր և հունգարական «Ֆերենցվարոշի» հետ գլխավորում է H խումբը: «Տրաբզոնսպորը» և սերբական «Ցրվենա Զվեզդան» հավաքել են 3-ական միավոր:

Եվրոպա լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր

E խումբ

«Օմոնիա» (Կիպրոս) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2-3 (տեսանյութ)

Կարիմ Անսարիֆարդ, 34, Նիկոլաս Պանագիտու, 85 -  Մարկուս Ռեշֆորդ, 53, 84, Անտոնի Մարսիալ, 63

 

«Շերիֆ» (Մոլդովա) - «Ռեալ Սոսիեդադ»՝ (Իսպանիա) 0-2 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 53, Արից Էլուստոնդո, 62

Հեռացում՝ Մուսա Կյաբու, 61 («Շերիֆ») 

H խումբ

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 3-1 (տեսանյութ)

Վիսամ Բեն Յեդեր, 14, 45+2, Աքսել Դիսասի - Անաստասիոս Բակասետաս, 72

Հեռացում՝ Մաքսիմիլիանո Գոմես, 11 («Տրաբզոնսպոր»)

 

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 4-1              

Գելոր Կանգա, 27, 60, Ստեֆան Միտրովիչ, 35, Ալեքսանդր Կատաի, 50 - Քրիստոֆեր Զախարիասեն, 71

A խումբ

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - ՊՍՎ (Նիդեռլանդներ)՝ 1-5 (տեսանյութ)

Յորբե Վերտեսեն, 10, 15, Կոդի Գակպո, 21, 55,  Խավի Սիմոնս, 35

C խումբ

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Լյուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1-1                   

Պերպարիմ Հետեմյա, 55 - Մատիաս Տիսերա, 10

D խումբ

«Մալմյո» (Շվեդիա) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)` 0-1

Շերլադո Բեկեր, 68

Հեռացում՝ Անդրաս Շաֆեր, 45+1 («Ունիոն Բեռլին»)

F խումբ

«Շտուրմ» (Ավստրիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 0-0 (տեսանյութ)           

Հեռացում՝ Յուսուֆ Գազիբեկովիչ, 82 («Շտուրմ»)   

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ