Logo

Եվրոպա լիգա. «Սլովանի» հավանական մրցակիցները որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 02.08.2022• ՍՊՈՐՏ
null

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որակավորման 3-րդ փուլում Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսին» շրջանցելու դեպքում փլեյ-օֆֆում կհանդիպի Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլի՝ «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի պարտվողին:

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին, իսկ պատասխան մրցավեճերը՝ օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Փյունիկ» (Հայաստան) դիմակայության հաղթողին:

Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» «Օլիմպիակոսի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 4-ին Հունաստանում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: Թիմերի պատասխան խաղը նախատեսված է մեկ շաբաթ անց Բրատիսլավայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

Եվրոպա լիգա. «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի պարտվողի հավանական մրցակիցը փլեյ-օֆֆում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ