Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հոկտեմբերի 9-ին կայացավ ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության երրորդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:
Եվրո-2024-ի ընտրական փուլը կմեկնարկի 2023 թվականի մարտին։
Եվրո-2024, որակավորման փուլ
A խումբ. Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս:
B խումբ. Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար:
C խումբ. Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա:
D խումբ. Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա:
E խումբ. Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա:
F խումբ. Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, Էստոնիա:
G խումբ. Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա:
H խումբ. Դանիա, Ֆինլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո:
I խումբ. Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա:
J խումբ. Պորտուգալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն:
Եվրո-2024-ին կմասնակցեն 24 հավաքականներ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 10 ընտրական խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները։ Եվս 3 ուղեգիր կվիճարկվի Ազգերի լիգայի երրորդ մրցաշարում։ Եվրո-2024-ն ընդունող երկիր Գերմանիան չի մասնակցի որակավորման փուլին։
Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը նախորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր անգլիացիներին: