Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության B լիգայի որակավորման երկրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց վրացուհիներին:
Առաջին խաղակեսում 5 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Իզաբելա Ներսիսյանը, ընդմիջումից հետո աչքի ընկավ նաև Մարիանա Վարդանյանը:
Լյուքսեմբուրգում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիմը Լյուքսեմբուրգում մրցել էր Բելառուսի հետ ու պարտվել 0-6 հաշվով։
Կանանց Հայաստանի Մ17 հավաքականը 3 միավորով 3-րդ տեղում է և հաջորդ տուրում կմրցի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 10-ին` Երևանի ժամանակով 21:00-ին
Կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, երկրորդ տուր
Վրաստան Մ17 - Հայաստան Մ17՝ 0-3
Իզաբելա Ներսիսյան, 19, 24, Մարիանա Վարդանյան, 52
Ֆոտո` ՀՖՖ