Մեծ Բրիտանիան և Իռլանդիան հայտարարել են ԵՎՐՈ 2028-ի համատեղ անցկացման վերաբերյալ հայտ ներկայացնելու մասին՝ հայտնում է Sky Sports-ը: Միևնույն ժամանակ, նրանք բացառել են աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու տարբերակը:
🚨 BREAKING 🚨
— Sky Sports News (@SkySportsNews) February 7, 2022
The UK and Ireland announce a joint bid for Euro 2028 and rule out 2030 World Cup proposal ❌ pic.twitter.com/adYXZUnpZQ
2028 թվականին Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել 32 հավաքականի մասնակցությամբ։ Այժմ մրցաշարի հիմնական փուլին հայտավորվում են 24 հավաքականներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 8 խմբից 4-ի հանդիպումները կանցկացվեն Անգլիայում, իսկ մնացած խմբերի խաղերը կարող են բաշխվել Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի միջև։
ԵՎՐՈ 2028-ի անցկացման մյուս հավակնորդներն են Ռուսաստանը և Թուրքիան: