Logo

Էտո՛օ-ն ասել է՝ ով է «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.10.2021ՍՊՈՐՏ
ն ասել է՝ ով է Ոսկե գնդակի հավակնորդը - Էտո՛օ-ն ասել է՝ ով է «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդը

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛օ-ն վստահ է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին:

«Ես միշտ այդ մրցանակը կտայի Մեսիին, քանի որ սիրում եմ նրան փոքր եղբոր պես: Շատ եմ գնահատում նրան և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ: Ես տեսել եմ՝ ինչպես է նա մեծացել, ու յուրահատուկ կերպով սիրում եմ նրան: Ինձ համար նա մինչև այժմ էլ լավագույնն է աշխարհում:

Եթե Մեսիին հանենք անվանացուցակից, կան այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են ստանալ մրցանակը: Ինձ համար, օրինակ, Բենզեման: Ես շատ եմ սիրում այս ֆուտբոլիստին: Ռոնալդուի հեռանալուց հետո նա ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցրեց իր ուսերին»,- Marca-ն մեջբերում է Էտո՛օ-ի խոսքը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ