Logo

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.11.2020ՍՊՈՐՏ
samuel etoo 11012019 3n6szm7mee9s1fsu16dkhbt1v 1024x576 1 - Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:23

-

-

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛օն կարծիք է հայտնել կատալոնական ակումբի ապագայի մասին:

«Գիտեմ, որ Մեսին ևս մի քանի տարի կտա «Բարսելոնային», սակայն նա տարիքն առնում է։ Ակումբը պետք է մտածի ապագայի մասին: Ես ուշադրություն կհրավիրեի Մբապեի և Դորտմունդի «Բորուսիայից» Մուկոկոյի վրա: Վերջինս ֆուտբոլի ապագա աստղն է դառնալու»,- Էտո՛օյի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Յուսուֆա Մուկոկոն նոյեմբերի 20-ին է դարձել 16 տարեկան և 2016 թվականից գտնվում է Դորտմունդի «Բորուսիայի» համակարգում: Կամերունցի հարձակվողն այս տարվա հունվարից սկսել էր մարզվել գերմանական ակումբի գլխավոր թիմի հետ: Նա նոյեմբերի 21-ին նորամուտն է նշել «Բորուսիայի» կազմում՝ Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Հերտայի» դեմ մրցավեճում (5-2) փոխարինելով Էրլինգ Հալանդին: Պատանի ֆուտբոլիստը, այդ օրը խաղադաշտ դուրս գալով 16 տարեկան 1 օրականում, դարձել է Գերմանիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը՝ գերազանցելով Նուրի Շահինին պատկանող ռեկորդային ցուցանիշը: Մուկոկոն Գերմանիայի Մ20 հավաքականի անդամ է:

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ