Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների գլխավոր գոլահար Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գրանցած արդյունքների ու ցուցադրած խաղի մասին, տեղեկացնում է One Football-ը։
«Նախորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» չտպավորեց։ Դերբիում տղամարդիկ մրցում էին տղաների դեմ։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի նաև «Չելսիին», Ռուբեն Ամորիմը կհայտնվի սարսափելի վիճակում։ Մանչեսթերի կարմիր հատվածում պետք է ինչ-որ բան փոխվի․ նրանք չեն կարող լինել աղյուսակի ստորին հատվածում»,- ասել է անգլիացին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին 4 խաղերից հետո ունի նույնքան միավոր և 14-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


