«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չափազանց խստապահանջ է, հայտնում է Goal-ը:
«Եթե մարզումներին ծուլանաս, Ամորիմը «կսպանի» քեզ: Նրա համար ֆուտբոլիստը պետք է քրտնաջան աշխատի ու կարգապահ լինի նաև խաղադաշտից դուրս: Ես լիովին ճիշտ եմ համարում այդ մոտեցումը»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը:
Լենի Յորոն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում:


