Logo

«Եթե «Մաքլարենի» ղեկին լինեի, նույնիսկ տեսանելի չէի լինի ձեր առջևում». Ֆերստապեն

16:58 / 06.04.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը Ճապոնիայի Գրան պրին հաղթելուց հետո չի կարողացել զսպել ծիծաղը, երբ հարցրել են, թե ինչ արդյունքներ կգրանցեր, եթե լիներ այլ թիմի մեքենայի ղեկին, հաղորդում է Viaplay-ը:

«Շատ գոհ եմ այն ամենից, ինչ հիմա անում եմ «Ռեդ Բուլում»: Բայց նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այլ մեքենա վարեի»,- ասել է Մաքսը:

Հարցին, թե ինչ կլիներ, եթե լիներ «Մաքլարենի» ղեկին, Ֆերստապենը պատասխանել է. «Ես նույնիսկ տեսանելի չէի լինի ձեր առջևում, եթե նրանց մեքենան վարեի: Արդեն հասած կլինեի Տոկիո»:

Ընդհանուր հաշվարկը 62 միավորով գլխավորում է Նորիսը, Ֆերստապենն ունի 61, իսկ Պիաստրին` 49 միավոր։

Կոնստրուկտորների գավաթում 111 միավորով առաջատարը «Մաքլարենն» է, որին հաջորդում են «Մերսեդեսը» (75) և «Ռեդ Բուլը» (61)։

Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան պրին կկայանա ապրիլի 13-ին Բահրեյնում։

Ֆորմուլա 1-ը հեռարձակվում է «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ