Logo

«Եթե բասկետբոլում 50 նետում ես կատարում, իսկ մրցակիցը՝ 1, դու կհաղթես․ ֆուտբոլում այդպես չէ»․ Արտետա

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.12.2020ՍՊՈՐՏ
Միկել Արտետա - «Եթե բասկետբոլում 50 նետում ես կատարում, իսկ մրցակիցը՝ 1, դու կհաղթես․ ֆուտբոլում այդպես չէ»․ Արտետա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:54

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ֆուտբոլը համեմատել է բասկետբոլի հետ։

«Ֆուտբոլը նման չէ բասկետբոլին։ Եթե բասկետբոլում 50 նետում ես կատարում, իսկ մրցակիցը՝ 1, դու կհաղթես։ Ֆուտբոլում այդպես չէ։ Ընդհակառակը, կարող ես 50 հարված կատարել, բայց պարտվել 0։1 հաշվով։ «Բարնլիին» մեկ պարտվեցինք, երբ մրցակիցը որևէ հարված չկատարեց մեր դարպասին։ Դա անհավանական է թվում, բայց ֆուտբոլում պատահում է։

Նախորդ մրցաշրջանում եղել են խաղեր, որոնցում հաղթել ենք, երբ դրա հավանականությունը եղել  է 25 տոկոս։ Երբ նման իրավիճակում ենք հայտնվում, ավելի արդյունավետ ենք գործում։ Սակայն կայուն հաղթանակների համար հարկավոր է հաղթանակի 60-70 տոկոս շանս ունենալ։ Մենք հենց դրան ենք ձգտում»,- մարզչի խոսքերն է մեջբերել Goal.com-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ