«Չելսիի» եզրային հարձակվող Էստևաոն կրկնել է Կիլիան Մբապեի ու Էռլինգ Հոլանդի արդյունքը Չեմպիոնների լիգայում:
Բրազիլացին «Բարսելոնայի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ: Էստևաոն 3-րդ դեռահասն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը գոլ է խփում առաջին 3 խաղերում, որոնց մասնակցել է՝ լինելով մեկնարկային կազմում: Նման ցուցանիշ գրանցել էին միայն Էռլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն:
Էստևաոն այս մրցաշրջանում արդեն կատարել է 11 արդյունավետ գործողություն:


