Logo

ESPY-ի վարկածով տարվա լավագույն մարզիկի հավակնորդները

10:38 / 22.06.2023Բասկետբոլ
null

Հայտնի է ESPY-ի վարկածով 2023 թվականի տարվա լավագույն մարզիկի հավակնորդների քառյակը:

USA TODAY-ի հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում են NBA-ի նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսի» առաջատար բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը, «Նյու Յորք Յանկիզի» բեյսբոլիստ Աարոն Ջաջը, ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ, «Կանզաս Սիթի Չիֆսի» խաղացող Պատրիկ Մահոումսը և ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 12-ին Լոս Անջելեսում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ