
տուր
01 Հունվար 1970 - 18:40
- 
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին պատկանող SwissX ընկերությունը կապ չի հաստատել «Բարսելոնայի» հետ «Կամպ Նոու» ստադիոնի անվանման իրավունքների գնման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Աղբյուրը, որ մոտ է կանգնած գործընթացին, պատմել է՝ ոչ մի շփում և կոնկրետ առաջարկ չի եղել: Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ կատալոնական ակումբը բաց է առաջարկների համար, սակայն ստադիոնի անվանման իրավունքին հավակնող ընկերությունը պետք է «լուրջ» լինի:
«Բարսելոնայից» հայտնել են նաև, որ ստադիոնի անվանումն այդ ամենից հետո իր մեջ կշարունակի պահել «Կամպ Նոու» արտահայտությունը, որին կավելանա նաև հովանավորի անվանումը:
Թայսոնի գործընկեր Ալկի Դևիդն ավելի վաղ հայտարարել էր, որ նշված հարցով արդեն բանակցություններ է սկսել «կապտանռնագույնների» հետ: Նա նաև վստահություն էր հայտնել, որ գործարքն իրականություն է դառնալու:
«Բարսելոնան» թույլ է տվել «Յուվենտուսին» բանակցել իր ֆուտբոլիստի հետ

