Logo

ESPN. Օսկարը կարող է ավարտել կարիերան

00:17 / 13.12.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սան Պաուլուի» կիսապաշտպան Օսկարը վազովագալ սինկոպեի (ուշագնացություն) պատճառով կարող է ավարտել մարզական կարիերան, հաղորդում է ESPN-ը:

Լոնդոնի «Չելսիի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն արյան ճնշման և սրտի զարկերի նվազման խնդիր ունի: 2 ամիս առաջ բրազիլացին այդ խնդրի պատճառով ուշագնաց էր եղել:

34-ամյա Օսկարը շուտով կհանդիպի բրազիլական ակումբի ղեկավարության հետ և կքննարկի իր մարզական ապագան: Հնարավոր է՝ նրան այլ աշխատանք առաջարկեն ակումբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ