Ամերիկյան ESPN-ը ներկայացրել է մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների վարկանիշային ցուցակը, որը կազմված է 39 ֆուտբոլիստներից:
Առաջին տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Բուկայո Սական:
Մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների լավագույն տասնյակը՝ ըստ ESPN-ի
- Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա)
- Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա)
- Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա)
- Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)
- Գավի («Բարսելոնա», Իսպանիա)
- Էդուարդո Կամավինգա («Ռեալ», Ֆրանսիա)
- Գաբրիել Մարտինելի («Արսենալ», Բրազիլիա)
- Ֆլորիան Վիրց («Բայեր Լևերկուզեն», Գերմանիա)
- Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա)
- Մոյսես Կայսեդո («Բրայթոն», Էկվադոր)