Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին ամերիկյան ESPN-ի կողմից ստացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (2023թ.):
36-ամյա հարձակվողն արժանացել է նաև 2022 թվականին Կատարում կայացած Մունդիալում լավագույն խաղով աչքի ընկած ֆուտբոլիստ: Արգենտինայի հավաքականը հաղթել էր ԱԱ-2022-ում, իսկ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»: 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողը հեռացել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, որի կազմում խաղում էր 2021 թվականի օգոստոսից: