Լիոնել Մեսին որոշել է նոր պայմանագիր ստորագրել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ, հաղորդում է ESPN-ը:
38-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի տարեվերջին: Հեղինակավոր աղբյուրը չի հայտնել, թե քանի տարվա պայմանագիր կստորագրեն կողմերը:
Արգենտինացի լեգենդը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ինտերում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 29 խաղի, խփել 23 գոլ և կատարել 11 ասիստ:

