Իտալական «Ֆերարին» կարող է նոր պայմանագիր չառաջարկել Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին, հաղորդում է ESPN-ը:
Թիմի ղեկավարությունը դժգոհ է բրիտանացու արդյունքներից: 40-ամյա Հեմիլթոնն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ֆերարիի» կազմում:
Նրա պայմանագրի ժամկետը կսպառվի հաջորդ տարվա ավարտին:
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


