Logo

ESPN. «Բարսելոնան» կարող է Շչեսնիին դուրս թողնել ՉԼ հայտացուցակից

00:20 / 02.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է դուրս մնալ ակումբի` Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումների հայտացուցակից, հայտնում է ESPN-ը։

«Բլաուգրանան» մտադիր է նման քայլի դիմել` ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հայտավորելու համար։

Չեմպիոնների լիգայում թույլատրված է հայտավորել միայն 17 արտասահմանցու։ Մյուս 8 տեղերը պետք է զբաղեցնեն ակումբի երկիրը ներկայացնող ֆուտբոլիստները։ Օրենքը թույլ է տալիս վնասվածքների դեպքում դարպասապահներին վերահայտավորել` անկախ մրցաշարի փուլից։

Տեր Շտեգենը նախորդ տարվա սեպտեմբերից ապաքինվում է ծնկի վնասվածքից և մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Գերմանացի դարպասապահն արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։

34-ամյա Շչեսնին հունվարից «Բարսելոնայի» հիմնական դարպասապահն է և 18 խաղից 9-ում դարպասն անառիկ է պահել։ Ակուկբը նրա մասնակցությամբ ոչ մի խաղում չի պարտվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ