Logo

«Էսպանյոլը» մեկ տարի անց վերադարձավ Լա լիգա

22:55 / 23.06.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Էսպանյոլն» Իսպանիայի Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակիչի պատասխան խաղում 2-0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին» և մեկ տարի անց վերադարձավ Լա լիգա։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալ Օվիեդոն» առավելության էր հասել 1-0 հաշվով։

Պատասխան խաղում վճռորոշ դարձավ իսպանացի հարձակվող Խավի Պուադոյի դուբլն առաջին խաղակեսի վերջնամասում։

«Էսպանյոլից» բացի, Իսպանիայի ուժեղագույնների խմբի ուղեգիր են նվաճել նաև «Լեգանեսն» ու «Վայլադոլիդը»։ Ավարտված մրցաշրջանում Լա լիգայից դուրս էին մնացել «Կադիսը», «Գրանադան» ու «Ալմերիան»։

Սեգունդա, փլեյ-օֆֆ, եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Էսպանյոլ» - «Ռեալ Օվիեդո»` 2-0 (տեսանյութ)

Խավի Պուադո, 44, 45+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա