Կատալոնական «Էսպանյոլը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Դիեգո Մարտինեսին հեռացնելու մասին: Իսպանացի մասնագետը Լա լիգայի ակումբը գլխավորում էր նախորդ տարվա հուլիսից:
««Էսպանյոլը» որոշել է դադարեցնել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիեգո Մարտինեսի լիազորությունները։ Սպորտային արդյունքները ստիպել են մեզ կայացնել այս որոշումը՝ նպատակ ունենալով պահպանել տեղը Լա լիգայում:
Ակումբն իր նախագահի և տնօրենների խորհրդի միջոցով ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզիչին և նրա անձնակազմին աշխատանքի և նվիրվածության համար»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում:
«Էսպանյոլի» մարզիչի պաշտոնակատարը կլինի Լուիս Գարսիան: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կատալոնական ակումբը 27 խաղից հետո նույնքան միավորով 17-րդն է: