Logo

«Էսպանյոլ» - «Ռեալ» խաղի մրցավարական անձնակազմից երկուսը որակազրկվել է

20:54 / 03.02.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլ» - «Ռեալ» խաղից հետո Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) ղեկավարությունը շտապ ժողով է հրավիրել, հաղորդում է AS-ը:

Ժողովին Լա լիգայի և երկրորդ դիվիզիոնի մոտ մեկ տասնյակ մրցավարներ որակազրկումներ են ստացել: «Էսպանյոլի» և «Ռեալի» մրցավեճի մրցավար Ալեխանդրո Մունիզ Ռուիսը և VAR-ի սենյակում աշխատած Իգլեսիաս Վիլանուևան ևս որակազրկվել են:

Հաղորդվում է, որ Կատալոնիայում կայացած խաղում մրցավարական վիճահարույց որոշումներ են կայացվել: Դրվագներից մեկում «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դեմ պայքարում կոպիտ խախտում են թույլ տվել, սակայն կարգազանց խաղացողը միայն դեղին քարտ է ստացել, իսկ տվյալ դրվագը չի դիտարկվել VAR-ի սենյակում: Մասնագետները կարծում են, որ այդ խախտման համար պետք էր հեռացնել խաղացողին:

Ի դեպ,  21-րդ րոպեին էլ «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի գոլը չի արձանագրվել Կիլիան Մբապեի՝ մրցակցի խաղացողի դեմ պայքարում կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ «Էսպանյոլը» 1-0 հաշվով հաղթանակ էր կորզել գործող չեմպիոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ