Logo

Էշտորիլ. կիսաեզրափակիչի մասնակիցները

00:23 / 06.04.2024Թենիս
null

Պորտուգալիայի Էշտորիլ քաղաքում ընթացող թենիսի ATP-250 շարքի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի մասնակիցները։

Աշխարհի 8-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը 6-3, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մարտոն Ֆուչովիչի (Հունգարիա, 85-րդ ռակետ)։ Ռուդը կիսաեզրափակիչում մրցելու է Պեդրո Մարտինես Պորտերոյի (Իսպանիա, 77-րդ ռակետ) դեմ։ Պորտերոն 1 ժամ 46 րոպեում պայքարից դուրս թողեց Ռիշար Գասկեին (Ֆրանսիա, 122-րդ ռակետ). գրանցվեց 6-4, 6-4 հաշիվը։

Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 10-րդ ռակետ) նույնպես կիսաեզրափակիչում է, նա 7-6, 6-4 հաշվով հաղթեց Պաբլո Յամաս Ռուիսին (Իսպանիա, 152-րդ ռակետ)։ Լեհ թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է Քրիստիան Գարինը (Չիլի, 112-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ