Logo

«Ես տապալելու եմ նրան հատակին». Գրինը սպասում է Թոմփսոսնի դեմ հանդիպմանը

15:20 / 02.10.2024Բասկետբոլ
null

«Գոլդեն Սթեյթի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինը Կոբի Բրայանտի ոճով խոստացել է տապալել Քլեյ Թոմփսոնին, եթե հանդիպեն խաղի ժամանակ: Ամռանը Քլեյը «Ուորիորզից» տեղափոխվել է «Դալաս»:

«Ես կտապալեմ նրան հատակին: Նա իմ եղբայրն է, բայց մենք հիմա մրցակիցներ ենք»,- ասել է ամերիկացի բասկետբոլիստը:

Կոբի Բրայանտը նույն կերպ էր պատասխանել 2008 թվականի Օլիմպիական խաղերում կայացած ԱՄՆ - Իսպանիա խաղից առաջ, երբ նրան հարցրել էին իր ակումբակից Պաու Գազոլին հանդիպելու մասին:

«Գոլդեն Սթեյթի» ու «Մավերիկսի» առաջին խաղը կայանալու է նոյեմբերի 12-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ